Բաժիններ՝

Գումարը վերցրել էր, իսկ կահույքը չէր ուղարկել

Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղի բնակիչներից մեկը հաղորդում էր տվել, որ օգոստոսի 13-ին ծանոթանալով ինտերնետային կայքում տեղադրված կահույքի վաճառքի հայտարարությանը կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարել է օգտատեր` Երևանի, Էրեբունի 1-ին զանգվածի բնակիչ 23-ամյա մի աղջկա, և ըստ պայմավորվածության` նրա բանկային քարտին է փոխանցել 250.000 դրամ գումար, ինչից հետո պատվիրված կահույքն առաքիչների միջոցով պետք է ուղարկվեր իր կողմից մատնանշված հասցե, սակայն մինչ օրս կահույքը չի ուղարկվել և իր հեռախոսազանգերին հիշյալ օգտատերը չի պատասխանում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը Երևանի Նոր-Նորքի 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել և հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս