Ռոման Բերեզովսկի. Նույնիսկ եղանակն էր մեր դեմ
Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընկերական խաղում (1:2) հաշվով զիջեց Բելառուսի ընտրանուն, թեև ողջ խաղի ընթացքում տիրում էր նախաձեռնությանը:
Մրցավեճից հետո լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
-Ի՞նչ կասեք խաղի մասին:
-Ամեն ինչ մեր դեմ էր: Նույնիսկ եղանակը: Առաջին խաղակեսում քամին մեր դեմ էր փչում, երկրորդում փոխվեցինք դարպասներով, բայց նորից` մեր դեմ էր… Առաջին խաղակեսում լավ խաղացինք, պահեր էինք ստեղծում, բայց վերջում չէինք կարողանում գոլեր խփել:
-Հյուրերն ընդամենը երկու պահ ունեցան ու երկուսն էլ վերածեցին գոլի:
-Ֆուտբոլային բախտն է, այդպես էլ է լինում:
-Այս խաղից հետո Մալթայի հետ ինչպե՞ս կխաղա մեր հավաքականը` առանց Ձեզ:
-Կարծում եմ` տղաներն ավելի լուրջ կմոտենան այդ խաղին ու խաղադաշտ դուրս կգան միանգամայն տրամադրված: Նրանց այդ խաղում միայն հաղթանակ եմ մաղթում: Ես դաշտում չեմ լինի, բայց իրենց կողքին եմ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը