Գողություններ կատարած երիտասարդը բերման է ենթարկվել
                                    Օգոստոսի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Հալաբյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ բերման ենթարկվածը հուլիս-օգոստոս ամիսներին Սիլիկյան թաղամասի խանութներից մեկից գողություններ է կատարել:
Պարզվել է նաև, որ նա Աջափնյակում կատարել է մի շարք այլ գողություններ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    