Բաժիններ՝

ԱԳՆ-ն պարզել է Նովոսիբիրսկի շրջանում ավտովթարից զոհված ՀՀ քաղաքացու ինքնությունը

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, մասնավոր միկրոավտոբուսը օգոստոսի 18-ի գիշերը վթարի էր ենթարկվել Նովոսիբիրսկ-Կոչկի-Պավլոդար մայրուղու վրա: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումը:

Լրատվամիջոցը ՀՀ քաղաքացիություն ունեցող մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություններ չէր հաղորդում:

Գործակալության տվյալներով` տուժողների մեջ կան նաև Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս