Բաժիններ՝

Բեռնատար մեքենաների համար ժամային սահմանափակումներ են մտցվել «Վերին Լարս»-ի ռուսական հատվածում

«Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթնողումն իրականացվում է ժամը 10:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Ըստ դեսպանությանը տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10.00-13.00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը հավելյալ անհարմարություններ է առաջացրել անցակետը հատող քաղաքացիների շրջանում»,- հայտնում է դեսպանությունը:

Իրավիճակի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ են պահպանում ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս