Նիկոլ Փաշինյանը ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ Ամուլսարի հարցով փակ հանդիպում է տեղի ունենալու իր եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ:
ՔՊ գրասենյակ են ժամանել նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը և Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ մինչ այս էլ վարչապետը Բաղրամյան 26-ում հանդիպել էր Ջերմուկի համայնքապետի, բնապահպանների եւ այլ մարդկանց հետ: