Նաթանյահուի կինն աղմկոտ սկանդալ է սարքել ինքնաթիռում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կինը՝ Սառա Նաթանյահուն, ինքնաթիռում սկանդալ է սարքել Ուկրաինա ուղեւորության ժամանակ: Այս մասին հաղորդել է Ynet պորտալը:
Նշվում է, որ Իսրայելի ղեկավարի տիկնոջը դուր չի եկել, որ անձնակազմի հրամանատարն ինքնաթիռում իրեն պատշաճ կերպով չի ողջունել: Նա ցասումով գնացել է դեպի օդաչուների խցիկը՝ նախատինք տալու նրան, բայց նրան ներս չեն թողել: Դրանից հետո օդաչուն երկրորդ անգամ է ողջունել Նաթանյահու ամուսիններին՝ ողջույնն առանձնապես ընդգծելով անձամբ Սառայի համար:
Կիեւի օդանավակայանում իսրայելացի զույգին դիմավորել են ուկրաինական ավանդական զգեստներով եւ հացի բոքոնով աղջիկները: Վարչապետը կատարել է ավանդական արարողությունը. հացի պատառը թաթախել Է աղի մեջ եւ այն տվել Սառային, բայց նա այն նետել է գետնին: