Բաժիններ՝

Բնապահպանը դժգոհ դուրս եկավ վարչապետի հետ հանդիպումից

Բնապահպան Անի Խաչատրյանը, ով վարչապետի հետ հանդիպողների մեջ էր, դուրս եկավ Բաղրամյան 26-ից և հայտարարեց, որ Ամուլսարը սար է մնալու: «Ես ոչինչ չունեմ ասելու, միայն կասեմ, որ Ամուլսարի շահագործման դեմ մեր պայքարը շարունակվելու է, և Ամուլսարը մնալու է սար»,- նշեց բնապահպանը։

Այլ հարցերի նա չպատասխանեց, ըստ էության վարչապետի հետ հանդիպումից նա դժգոհ էր։ Նշենք, որ հանդիպման մյուս մասնակիցները դեռ վարչապետի մոտ են։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս