Բաժիններ՝

Նովոսիբիրսկում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավոր միկրոավտոբուսը օգոստոսի 18-ի գիշերը վթարի է ենթարկվել Նովոսիբիրսկ-Կոչկի-Պավլոդար մայրուղու վրա: Նախնական տվյալներով` վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

Լրատվամիջոցը ՀՀ քաղաքացիություն ունեցող մահացած կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություններ չի հաղորդում:

Գործակալության տվյալներով` տուժողների մեջ կան նաև Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031