Բաժիններ՝

Բարսելոնայում կողոպտիչները հարձակվել են Աֆղանստանի դեսպանի վրա

Բարսելոնայում մի խումբ ելուզակներ հարձակվել են Իսպանիայում Աֆղանստանի դեսպանի վրա: Այս մասին հայտնել է El Periodico-ն: Դիվանագետին տապալել են գետնին եւ նրանից խլել 17000 եվրո արժողությամբ Bulgary ձեռքի ժամացույցը:

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, ժամը մոտավորապես 21:40-ին, Լաետանա փողոցում: Դրա հետեւանքով դեսպանը ոտքի վնասվածք է ստացել: Նա տեղի ունեցածի մասին հայտնել է ոստիկանությանը: Փաստի կապակցությամբ սկսվել է հետաքննություն, կասկածյալներին փնտրում են:

El Periodico-ն հիշեցրել է, որ հունիսին կողոպտիչը մոտոցիկլետով հարձակվել էր Հարավային Կորեայի կառավարության բարձրաստիճան կին պաշտոնյայի վրա: Նա կնոջ ձեռքից խլել էր պայուսակը եւ փախել: Կինը կորցրել էր հավասարակշռությունը, ընկել եւ գլուխը խփել գետնին: Մի քանի օր անց նա ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս