Բաժիններ՝

Նոտր Դամի տաճարում վերսկսվել են նորոգման աշխատանքները. Franceinfo

Փարիզում օգոստոսի 19-ին վերսկսվել են հրդեհից տուժած Նոտր Դամի տաճարի ամրացման աշխատանքները: Այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը՝ հիշեցներով, որ հուլիսի 25-ից օբյեկտի մուտքը բանվորների համար փակ էր:

Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ աշխատանքների վերսկսման թույլտվությունը տվել է աշխատանքային տեսչությունը, որն օբյեկտում աշխատողների անվտանգության ապահովման պահանջների կատարման բազմաթիվ ստուգումներ է անցկացրել: Ամենից առաջ խոսքը վերաբերում է նրանց պաշտպանությանը կապարից, որը շրջակա միջավայր է ընկել հրդեհի ժամանակ 400 տոննա մետաղի հալումից, որից պատրաստված էր տանիքի ծածկը:

Այժմ խստացված է այն բանի վերահսկողությունը, որ բոլոր աշխատողներն օգտագործեն շնչադիմակներ, հագնեն միանգամյա պաշտպանական կոմբինեզոններ, կրեն բախիլներ, օրվա ավարտին ընդունեն ճառագայթազերծող ցնցուղ: Նաեւ խստացվել է օբյեկտ մուտքը թույլատրող փաստաթղթերի ստուգումը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս