Բաժիններ՝

«Մենք վարչապետ ենք ընտրել, որը պետք է արտահայտի ժողովրդի կամքը»

Բաղրամյան 26-ում են Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցները:

Բաղրամյան 26-ում եակցիայի մասնակիցներից մի մասին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ մյուսները նախագահականի մոտ ցուցապաստառներով իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ հանքի շահագործմանը։

Ակցիայի մասնակիցները փորձեցին անգամ Բաղրամյան փողոցը փակել, սակայն ոստիկանները միջամտեցին և թույլ չտվեցին։

Փաստաբան Գեղամ Սիմոնյանը լրագրողնորի հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն է Հայաստանի տերը, իսկ տվյալ պարագայում հարցի հասցեատերը ջերմուկցիներն են.

«Ինչո՞ւ այսօր վարչապետը Ջերմուկում չէ, ինչո՞ւ են ջերմուկցիներն իր մոտ։ Այսօր ԱԺ-ում երկու պատգամավոր տղամարդ կան որոնք ազնվորեն ասացին, որ հանքը չպետք է շահագործվի, իսկ մյուսներն ինչո՞ւ են այնտեղ, էլ չեմ ասում Մարուքյանը, Ծառուկյանը։ Մենք Ազգային ժողով չունենք»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր չկա իշխանություն, չկա ընդդիմություն, կա միայն «իշխանության սուրոգատ»։

Նա վստահեցրեց, որ փորձագիտական եզրակացությունը իմպերատիվ բնույթ չի կրում և չի համապատասխանում որևէ չափորոշիչի, որն առնվազն ենթակա է վերանայման։

«Այսօր հարուցված քրեական գործը կարճվելու վտանգի առաջ է, սա աբսուրդ է։ Սա ժողովրդի խնդիրն է, մենք վարչապետ ենք ընտրել, որը պետք է արտահայտի ժողովրդի կամքը»,- եզրափակեց փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս