Բաժիններ՝

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը՝ Իսրայելի բաց մրցաշարի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկներ:

Օղակների վարժություն մրցաձևում չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:

Մարզիկներն Իսրայել էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզիչ Սոս Սարգսյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031