Բաժիններ՝

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի է ավարտել պարտիան. Սինգֆիլդի գավաթ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան Սինգֆիլդի գավաթի խաղարկությունում:

Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Նիդերլանդներից Անիշ Գիրին էր: Պարտիայի 53-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 1 միավոր: Առաջատարը 1,5 միավորով աշխարհի նախկաին չեմպիոն Վիշի Անանդն է:

Սինգֆիլդի գավաթի խաղարկությանն այս տարի մասնակցում են Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան: Մրցաշարը կընթանա օգոստոսի 16-30-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս