ԱՄՆ-ի և Գերմանիայի հարաբերությունները գտնվում են «հատակում». Der Spiegel

ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հարաբերությունները գտնվում են «հատակում» կողմերի միջեւ մի շարք հարցերի շուրջն առկա տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը:

Նման դինամիկայի համար առիթ է ծառայել Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանի փոխարինումը, վերջերս դեսպան է դարձել Ռիչարդ Գրենելը: Նշվում է, որ այժմ երկու կողմերը գերադասում են «լռություն պահպանել», իսկ դիվանագետի հետ շփումներից խուսափում են գերմանացի նշանավոր քաղաքական գործիչները, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելը եւ երկրի արտգործնախարարութան ղեկավար Հայկո Մաասը:

Բեռլինի եւ Վաշինգտոնի տարաձայնությունները դրսեւորվում են Իրանի հետ փոխհարաբերությունների հարցում: Բացի դրանից, երկրների միջեւ կա առեւտրական սուր վեճ, որը կարող է հանգեցնել տուգանային մաքսերի ավելացման: Այդ իրադրությունն արդեն Գրենելին հարկադրել է Գերմանիային սպառնալ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ:

Հրատարակությունը նաեւ ընդգծում է գերմանացիների խիստ բացասական վերաբերմունքն ԱՄՆ-ի նկատմամբ: Այդ մասին արտահայտվել է երկրի հարցված բնակիչների 85 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս