«Պոբեդան» կվերականգնի Հայաստանում ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը:

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ին, այս տեղեկությունը գործակալությանը հայտնել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ձմեռային չվացուցակով թռիչքների տոմսերի վաճառքը «Պոբեդա»-ն դադարեցրել էր օգոստոսի 6-ին օդանավակայանի հետ տարաձայնությունների պատճառով:

«Այսօր մենք վերականգնում ենք Գյումրիում չվերթների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ բոլոր միջոցներն ընդունել վառելիքի լիցքավորման գործընթացի որակի վերահսկման համար: Մենք անչափ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին Գյումրի կթռչեն»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Աղբյուրն օգոստոսի սկզբին հայտնել էր, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ վառելիքի լիցքավորման ընկերությունը պարբերաբար կիրառել է թերլիցքավորում: Նա ասել էր, որ ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով իրավիճակը պարզել:

Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում նշված է, որ օդանավակայանը ներողություն է խնդրել տարեսկզբին վառելիքի թերլիցքավորման միջադեպի համար և խոստացել, որ «մեղավորներին կպարզեն ու կպատժեն»:

«Մենք լիակատար երաշխիք ենք տալիս ապագայում համանման միջադեպերի բացառման համար»,- նշված է նամակում:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ, ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել է 2016 թվականին դեկտեմբերին:

«Պոբեդան» մտնում է «Աէրոֆլոտ» խմբի մեջ: Ավիաընկերությունն ունի 30 Boeing 737NG: 2018 թվականին ընկերությունը տեղափոխել է 7,1 մլն ուղևոր, 2019-ին նախատեսում են տեղափոխել10 մլն մարդուց ոչ պակաս:

Տեսանյութեր

Լրահոս