Միշել Պլատինիի համար պարտքը կարող է զրկել Սոֆիայի ԲԿՄԱ-ին եվրագավաթներից
ՈւԵՖԱ-ն պատրաստվում է զրկել Սոֆիայի ԲԿՄԱ-ին եվրագավաթների մասնակցությունից, քանի որ ակումբը պարտքեր ունի նախկինում կատարած տրանսֆերի համար։ ԲԿՄԱ-ն համատասխան գումարը չի վճարել Բուրգասի «Չերնոմորեց» թիմին բրազիլացի հարձակվող Միշել Պլատինի Մեսկիտայի տրանսֆերի համար։ ՈւԵՖԱ-ն համապատասխան որոշում կկայացնի օգոստոսի վերջին։ Այս մասին հաղորդում է բուլղարական TopSport-ը։
Կայքը հիշեցնում է, որ պարտքերի պատճառով ակումբը 2008/2009 մրցաշրջանում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը