Բաժիններ՝

26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 14-ին, ժամը 20.10-ին, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավարևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի:

Իրավապահները պարզել էին, որ հուլիս-օգոստոս ամիսներին, օգտվելով մի ձեռնարկության աշխատակիցների անուշադրությունից, նա գողացել է վեց շիշ օղի:

Երիտասարդը բացատրություն է տվել, որ Աջափնյակ վարչական շրջանից կատարել է այլ գողություններ ևս:

Մասնավորապես պարզվել է, որ նա Սիլիկյան թաղամասում գտնվող մեկ այլ ձեռնարկությունից գողացել է օղի և կոնյակ:
Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031