Բաժիններ՝

«Մարիխուանայի օգտագործման համար ամսական ծախսում եմ 40.000 դոլար». Թայսոն

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոստովանել է, որ մարիխուանայի օգտագործման համար ամսական 40 հազար դոլար (մոտ 35.700 հազար եվրո) է ծախսում:

Այդ մասին Թայսոնը պատմել է իր Hot Boxin’ պոդկաստի ժամանակ, նրա խոսքերն է մեջբերում Bleacher Report-ը: Միևնույն ժամանակ, նախկին մարզիկը նշել է, որ ինքը միայնակ չի օգտագործում մարիխուանան, այլ ընկերների հետ միասին:

2017 թվականին Թայսոնը Կալիֆոռնիայում 16 հա մակերեսով հողատարածք է ձեռք  բերել՝ կանեփի աճեցման համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս