Հայտնվել է եգիպտացորենի դաշտում իջած ինքնաթիռի ուղևորների տարահանման տեսագրությունը
«Բոլորից շուտ: Դե գրեթե» Telegram-ալիքը հրապարակել է Ժուկովսկի օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրից ուղեւորների տարահանման տեսագրությունը, որը տրամադրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Կադրերում երեւում է, թե ինչպես են ուղեւորները գնում եգիպտացորենի դաշտով կոշտ վայրէջքի վայրից: Ինքնաթիռը կանգնած է քիչ հեռու:
«Ուրալյան ավիաուղիների» Airbus A-321 ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում էր Սիմֆերոպոլ, օգոստոսի 15-ի առավոտյան վթարային վայրէջք է կատարել Ժուկովսկի օդանավակայանի շրջանում:
Վայրէջքը կատարվել է թռիչքից 15 րոպե հետո: Ինքնաթիռում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:
Նախնական տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ թռչունի ընկնելը շարժիչի մեջ, վայրէջքի ժամանակ շարժիչներից մեկը պոկվել է: Վթարային վայրէջքի հետեւանքով հոսպիտալացվել է 23 մարդ, նրանց թվում ինը երեխա:
Հանրանավն զգալի վնասածքներ է ստացել եւ հեռացվել թռիչքներից: Airbus A-321 ինքնաթիռի ինքնագրիչները վերծանման կուղարկվեն Միջպետական ավիացիոն կոմիտե: