«Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա». ռևանշը հնարավոր է
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի բարձրագույն առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ պարտվեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին»: Մրցակիցը 2 գնդակ ուղարկեց հայկական ակումբի դարպասը՝ չնայած երկար ժամանակ հաշիվը 1:0 էր՝ ի օգուտ հայկական թիմի:
Պատասխան խաղում հայկական ակումբը կարող է ռևանշի հասնել, քանի որ առաջին խաղում էլ ցույց տվեց, որ կենտրոնացած ֆուտբոլի դեպքում կարող է խնդիրներ ստեղծել մրցակցի համար:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Սաբուրթալո»- «Արարատ-Արմենիա» զույգի հաղթողին սպասում է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժը», որը հաղթահարելի մրցակից է: Սա պետք է լրացուցիչ մոտիվացիա լինի հայկական թիմի համար:
«Սաբուրթալո»
«Սաբուրթալոն» պայքարը սկսեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում և նույնիսկ կարողացավ մեկ մրցակցի արգելքը հաղթահարել` հակառակ բոլոր կանխատեսումների: Գեորգի Չիբրիշվիլիի թիմը բավականին հեշտությամբ հաղթեց «Շերիֆին»: Զագրեբի «Դինամոյի» հետ վրացական թիմը հաջողության չհասավ. երկու հանդիպումների արդյունքում խորվաթները հաղթեցին 5:0 հաշվով և առաջ շարժվեցին:
«Սաբուրթալոն» Հայաստանում 2:1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային», և այժմ վրացիները պարզապես պետք է պահպանեն առավելությունը՝ չմոռանալով պաշտպանության մասին:
Գեորգի Չիբրիշվիլին նշում է, որ հայկական ակումբն առաջին խաղում տպավորել է, և շատ դրվագներում Վրաստանի չեմպիոնի բախտը պարզապես բերել է:
Ըստ մարզչի, հայկական ակումբը շատ կենտրոնացած ֆուտբոլ է խաղում, համալրված է լեգեոներներով, ինչն ուժեղացնում թիմը:
Ամեն դեպքում, Չիբրիշվիլին նշում է, որ իր թիմը մեծ փորձ ունի եվրագավաթներում և պատրաստ է այս հանդիպմանը:
«Արարատ–Արմենիա»
«Արարատ-Արմենիան» դաձավ Հայաստանի բարձրագույն առաջնության չեմպիոն և իրավունք վաստակեց խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Բայց Վարդան Մինասյանի թիմը չկարողացավ հաղթահարել շվեդական ԱԻԿ-ին՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով 3:4 հաշվով:
Հայկական ակումբը Եվրոպայի լիգայում «Լինկոլնի Սիթիի» հետ խնդիրներ չունեցավ. երկու հանդիպումներում 4:1 հաշվով հաղթանակը նրանց տեղափոխեց հաջորդ փուլ: Տանն «Արարատը» խաղադրույք կատարեց հարձակման վրա, բայց պարտվեց 1:2 հաշվով, այժմ դրա համար պետք է միայն հաղթել Վրաստանում:
Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հույս ունի, որ, ի տարբերություն Երևանում անցկացված խաղի, այս հանդիպման ընթացքում կլինեն երկու հավասար խաղակեսեր: Երևանում հայկական թիմը հրաշալի առաջին խաղակես անցկացրեց և ձախողեց երկրորդը:
Վարդան Մինասանը նշում է, որ թիմը խաղալու է բալանսավորված ֆուտբոլ, մոռանալու է առաջին խաղի արդյունքը և փորձելու է նվազագույնը երկու գոլ խփել:
«Արարատը» տանը ձախողվեց ՝ պարտվելով մրցակցին, բայց դիմակայությունը դժվար թե համարվի պարտված, քանի որ հակառակորդն ունի նվազագույն առավելություն, իսկ Հայաստանի չեմպիոնը բավականին լավ է գործում հակագրոհներում: «Արարատը» հավատարիմ է հարձակվողական ֆուտբոլին և շատ է հարվածում, իսկ «Սաբուրթալոյի» պաշտպանությամբ առաջին խաղում այնքան էլ պատրաստ չէր դրան:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան