Բաժիններ՝

Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներն առնվազն 225 մարդու կյանք են խլել. India Today

Առնվազն 225 մարդ է զոհվել Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային տեղատարափների հետեւանքով: Ինչպես օգոստոսի 14-ին հայտնել է India Today հանդեսի կայքը, վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային եւ արեւմտյան ափերը:

Ավելի վաղ հաղորդվել էր Հնդկաստանի այս շրջաններում հեղեղումների պատճառով 200 զոհվածի մասին: Հրատարակության տվյալներով՝ օգոստոսի 8-ից Քերալայի եւ Քառնատակայի հարավային նահանգներում զոհվել է համապատասխանաբար 88 եւ 54 մարդ, իսկ Մահարաշտրայի եւ Հուջարաթի արեւմտյան նահանգներում՝ 49 եւ 31: Եվս երեք հոգի զոհվել են հարեւան տարածաշրջաններում: Օդերեւութաբանները հայտնում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրեւները կշարունակվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս