Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում ավտովթարի հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել. G1

Առնվազն 51 մարդ է տուժել Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է G1 պորտալը: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 13-ի երեկոյան (Երեւանի ժամանակով օգոստոսի 14-ի վաղ առավոտյան) համանուն նահանգի մայրաքաղաքի ստորգետնյա թունելներից մեկում:

Պորտալի տվյալներով՝ բախվել են երկու ավտոբուս եւ հինգ մարդատար ավտոմեքենա: Չորս մարդ, որոնց վիճակն ամենից շատ է անհանգստացնում բժիշկներին, հսպիտալացվել է, մնացածներին օգնություն է ցույց տրվել տեղում: Մայրուղու հատվածը, որը կապում է մայրաքաղաքի կենտրոնը եւ դրա հարավային մասը, ամբողջովին փակվել է: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս