Բաժիններ՝

«Եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում բարձրացված հարցերից մեկին՝ նշելով, որ առարկայական խախտումներ ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ՊՆ-ին։

«Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում:

Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերհասկողական մարմինները զբաղվեն խախտումներով»,- գրում է նա:

Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է և բոլոր այն…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Dienstag, 13. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս