Բաժիններ՝

Թուրքիայից Նախիջևան թռիչքների համար ՀՀ-ի օդային տարածքը չօգտագործելը քաղաքական հարց չէ. Քաղավիացիա

Թուրքիայից դեպի Նախիջևան կատարվող թռիչքների համար Հայաստանի օդային տարածքը չօգտագործելու որոշումը կայացվել է օպտիմալացման նպատակով և որևէ քաղաքական հարցի հետ կապված չէ: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի այն որոշումը, որ դեպի Նախիջևան թռիչքի ժամանակ չեն օգտագործելու Հայաստանի տարածքը:

«Թուրքիան նոր մայրուղի է բացել այդ հատվածով, որն իր օդային տարածքում է և թռիչքներն այդ ուղիով են անցնելու: Նշեմ, որ խոսքը շաբաթական մեկ չվերթի մասին է: Այն Հայաստանի օդային տարածքով էր անցնում ու գնում էր Նախիջևան, հիմա ավելի օպտիմալ տարբերակ են ընտրել, որը, բնականաբար, իրենց ծախսերը կնվազեցնի ու ավելի կարճ կտևի թռիչքի ընդհանուր տևողությունը: Կրկնում եմ, այս որոշումը զուտ օպտիմալացման հարց է, որևէ քաղաքական խնդրի հետ կապ չունի»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս