Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող են պաշտոնական բանակցություններ սկսվել СУ-35-երի գնման հարցով

Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական մամուլի՝ նման տարբերակներից են ռուսական «СУ-35»  նոր սերնդի մարտական օդանավերը:

Թուրքական «Yeni akit» իշխանամետ թերթը գրում է, որ ռուսական կործանիչները Թուրքիային վաճառելու պատրաստակամության մասին խոսում են նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Այդ պաշտոնյաներից է մասնավորապես Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

Աղբյուրը նշում է, որ  վերջին զարգացումներից հետո  Թուրքիան օդուժի ամրապնդման տեսանկյունից աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես հիմա տեղի է ունենում Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող կործանիչների արդիականացում, երկարացվում է դրանց շահագործման ժամկետը։ Բայց այդ միջոցներ են ձեռնարկվում թուրքական TFX ինքնաթիռների արտադրության աշխատանքներն արագացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության գլխավոր վարչությունը հրահանգել է զինված ուժերի կառույցներին ուսումնասիրել և մասնագիտական գնահատական տալ ռուսական այդ ինքնաթիռների ձեռքբերման տարբերակին։

«Եթե գնահատականը դրական լինի, ապա Ռուսաստանի հետ պաշտոնապես կսկսվեն գնման բանակցություններ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031