Բաժիններ՝

«Հայկ Մարությանն ինքն է ուզում տուն գնալ, իսկ վարչապետը ամեն ինչ անում է, որ մի քիչ էլ մնա»

Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես նախորդ գրառումներիցս մեկում Նիկոլ Փաշինյանին աղբի խնդրի լուծման տարբերակ էի առաջարկել ՝ մի քանի կետից բաղկացած, որոնցից մեկը այսօրվա քաղաքապետին տուն ուղարկելն էր։

Նա արեց ճիշտ հակառակը ՝ Հայկ Մարությանն ինքն է ուզում գնալ, իսկ վարչապետը ամեն ինչ անում է, որ մի քիչ էլ մնա (այս ուղիղ եթերի սքեթչը դրա համար էր)։

Իհարկե, չմոռացան վերջում ակնարկել, որ մի տարի առաջ ընտրված քաղաքապետի՝ աղբահանության ամբողջությամբ ձախողելու մեջ էլի «Սերժն ա մեղավոր»։ Եվ դուք, պարոնայք, հավատո՞ւմ եք, որ երևանցիները երկար են հանդուրժելու այս ամենը»։

Ես նախորդ գրառումներիցս մեկում Նիկոլ Փաշինյանին աղբի խնդրի լուծման տարբերակ էի առաջարկել ՝ մի քանի կետից բաղկացած ,…

Gepostet von Ռուսլան Բաղդասարյան am Dienstag, 13. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս