Պուտինն օգոստոսի 19-ին Ֆրանսիայում Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը եւ աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձեւաչափով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Օգոստոսի 19-ին, իրոք, պատրաստվում է Ռուսաստանի նախագահի աշխատանքը այցը Ֆրանսիա, այն լինելու է մեկօրյա այց»,-նշել է նա: «Թեմաներն ակնհայտ են՝ ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը, որն ունի խիստ հագեցած տնտեսական բովանդակություն, միջազգային խնդիրները, իհարկե, Ուկրաինան եւ, անշուշտ, կքննարկեն նորմանդական ձեւաչափով աշխատանքը շարունակելու հեռանկարները»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: