««Տոտենհեմը» կարող է հաղթել ԱՊԼ-ն». Քեյն
«Տոտենհեմի» հարձակվող և ավագ Հարի Քեյնը վստահ է, որ Տանգի Նդոմբելեի, Ջիովաննի Լո Չելսոյի և Ռայան Սեսենյոնի ձեռքբերումները կօգնեն ակումբին պայքարել առաջնությունում չեմպիոնության համար:
«Նախորդ մրցաշրջանում մենք որոշ ժամանակ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ նույն մակարդակի վրա էինք գտնվում, բայց հունվարից հետո նրանք թռիչք ապրեցին:
Մենք լի ենք վստահությամբ, որ կարող ենք հաղթել Պրեմիեր լիգան, բայց առջևում դեռ երկար ճանապարհ կա: Այդ պատճառով էլ մենք գնեցինք ֆուտբոլիստների՝ կազմն ու մրցակցությունն ուժեղացնելու համար:
Մենք լավ, քաղցած կազմ ունենք: Բոլորը լավ մարզավիճակում են, բոլորը պատրաստ են»,- Քեյնին է մեջբերում Goal-ը:
ԱՊԼ-ի 2019/20 մրցաշրջանի առաջին տուրում «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային»: Հաջորդ տուրում լոնդոնցիները կհյուրընկալվեն «Մանչեսթեր Սիթիին»: Խաղը տեղի կունենա օգոստոսի 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը