Բաժիններ՝

Ռուսաստանն առավել հաճախ հիշատակվող երկիրն է դարձել Թրամփի Twitter-ում. The Economist

Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում: Ինչպես նշում է The Economist հանդեսը, ՌԴ-ն 2016 թվականին Թրամփի նախագահ ընտրվելու պահից նրա հաղորդագրություններում հիշատակվել է 297 անգամ։

Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը 1384 անգամ է գրել 81 արտասահմանյան երկրի մասին: Թրամփի թվիթների թվով երկրորդը դարձել է ԿԺԴՀ-ն, որը նախագահի Twitter-ում հիշատակվել է 163 անգամ: Առավել հաճախ հիշատակվող երկրների եռյակը եզրափակել է Չինաստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս