Չինաստանը մեղադրել է Հնդկաստանին սահմանային համաձայնագիրը խախտելու մեջ
Հնդկաստանը Քաշմիրում իր գործողություններով խախտում է սահմանային շրջաններում խաղաղություն, կայունություն ապահովելու մասին երկկողմանի համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հնդկական կողմի գործողությունները մարտահրավեր են դարձել չինական կողմի ինքնիշխանության համար: Չինական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնում այդ ուղղությամբ»,-նշել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին: Նա հույս է հայտնել, որ Հնդկաստանն ավելին կիրականացնի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:
Հնդկաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր ՝ վերացնելու Ջամմու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը, որն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածով: Վարչատարածքային բաժանման վերաբերյալ կառավարության առաջարկի համաձայն Ջամմու և Քաշմիր նահանգը կդառնա օրենսդիր մարմնով առանձին տարածք:
Չինաստանի և Հնդկաստանի միջև երկար ժամանակ տարածքային վեճ կա հյուսիսային Քաշմիրի լեռնային հատվածների վերաբերյալ: