Բաժիններ՝

Իսպանիայում կայծակի հարվածից 40 անվավոր տուն է բռնկել

Կայծակի հարվածից բռնկած հրդեհը 40 ավտոկցանք (անվավոր տներ) է ոչնչացրել իսպանական Կատալոնիայի կայանատեղիում: Ինչպես հայտնել է Elperiodico.es-ը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Ժիրոնայի նահանգի Վենտալիո մունիցիպալիտետում։

Կրակը 1,5 հազար քառակուսի մետր տարածք է ճարակել: Հրդեհաշիջմանը ներգրավվել է վեց հրշեջ հաշվարկ: Նշվում է, որ նախօրյակին ամպրոպով ուղեկցվող հորդառատ անձրեւներ են տեղացել Կատալոնիայի մի շարք շրջաններում, ինչը հանգեցրել է փողոցների հեղեղման եւ տրանսպորտի երթեւեկության խափանումների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս