««Ռեալն» ունի կազմ, բայց 3 շաբաթվա ընթացքում ամեն ինչ կարող է պատահել». Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռոմայի» հետ ընկերական խաղից հետո (2:2) իր կարծիքն է հայտնել թիմի մասին:
«Կարևոր է՝ ինչ ենք մենք արել մինչև այս պահը: Ամառն ավարտված է, մենք պատրաստ ենք առաջնության վերսկսմանը և սպասում ենք դրան: Մենք ցանկանում ենք հարմարվել Լա Լիգայի դինամիկային:
Կստորագրե՞նք մենք հարձակվողի: Մենք ունենք կազմ, բայց երեք շաբաթվա ընթացքում կարող է ամեն ինչ տեղի ունենալ:
Ես մինչև վերջ իմ խաղացողների հետ եմ, մենք ուզում ենք լավ մրցաշրջան անցկացնել: Մենք պատրաստ ենք շաբաթ օրվան, և ոչինչ ավելին: Նեյմա՞րը: Մենք չենք մտածում ոչ մի բանի մասին, բացի հանդիպումից:
Պոգբայի ապագա՞ն: Կկրկնեմ նույնը: Մենք ունենք կազմ, մենք շաբաթ խաղալու ենք առաջնությունում: Վերջակետ:
Խամեսը և Բեյլը կազմի խաղացողներ են: Ամեն ինչ կարող է պատահել, որպես մարզիչ՝ ես պետք է խոսեմ նրանց հետ: Խամեսն այսօր չկար, բայց ամեն ինչ կարող է փոխվել: Մինչև տրանսֆերային պատուհանի փակումն ամեն ինչ կարող է փոխվել»,- Զիդանին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը