Բաժիններ՝

«Հիմա մենք գիտենք, որ դրանք պարզապես բառեր էին». Պոգբան՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու շշուկների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակներում «Չելսիին» ջախջախելուց հետո (4:0) հայտարարել է, որ միշտ հանդես է գալու մանկունյանցիների կազմում՝ առավելագույն նվիրվածությամբ:

Լոնդոնցիների հետ խաղում Պոգբան իր հաշվին գրանցեց երկու գոլային փոխանցում:

«Ես միշտ առավելագույնս նվիրվելու եմ դաշտում: Հիմա մենք գիտենք, որ դրանք պարզապես բառեր էին (ակումբից հեռանալու մասին): Ժամանակը ցույց կտա:

Ես Մանչեսթերում եմ: Ուրախ ժամանակ եմ անցկացնում ակումբակիցներիս հետ, միշտ ուզում եմ հաղթել: Ես միշտ ինձ ամբողջությամբ ներդնելու եմ դաշտում»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031