Բաժիններ՝

ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն

Հայաստանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների դիտորդները հայտնել են իրենց երկրների մտադրությունը գալիք տարի ներկայացնելու ազգային թիմերը ռազմական լեռնագնացների մասնագիտական «Էլբրուսի օղակ» մրցույթի միջազգային փուլի մրցումներում։

Ինչպես տեղեկացրին Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Հայաստանի դիտորդ, փոխգնդապետ Արթուր Սիմոնյանը նշել է, որ «Էլբրուսի օղակին» մասնակցությունը Հայաստանի համար գրավիչ է այն առումով, որ երկրի ցամաքային զորքերն առաջադրանքներ են կատարում լեռնային տեղանքում. «Ներկայումս մենք ձևավորում ենք բարձրլեռնային պայմաններում գործողություններ ծավալող ստորաբաժանումներ։ Այդ պատճառով մենք հույս ունենք այդ մրցումներին մասնակցելու և դրանց նախապատրաստվելու ընթացքում ստանալ լավագույն բարձրլեռնային ստորաբաժանումների արդիական փորձը։ Այս տարի դիտորդների կազմի մեջ մտնող մեր հրահանգիչները մրցումների մասնակիցների հետ կանցնեն մրցութային օղակի լեռնային երթուղով և կբարձրանան Եվրոպայի ամենաբարձր՝ էլբրուսի գագաթը»։

Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող լեռնագնացության մրցումներին մասնակցում են Ռուսաստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի թիմերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս