Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացնում ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց. «Փաստինֆո»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ «Ո՛չ քաղաքական հետապնդմանը» պաստառներով այս պահին ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց:
Ակցիայի մասնակիցների խոսքով, նպատկաը ՄԻՊ-ին իրազեկելն է, որ անօրինականություններ են տեղի ունենում Ռ. Քոչարյանի հանդեպ:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներից մեկն աջակիցների կողմից կազմված դիմումը հանձնեց նամակների ընդունման բաժին ու հայտեց, որ դրանում նշված են Քոչարյանի դատավարության շուրջ ստեղծված իրավական «բեզպրիդելի» 28 կետեր։