Բաժիններ՝

«Բարսելոնան» խնդրել է Նեյմարին չտեղափոխվել «Ռեալ»

«Բարսելոնան» չի դադարեցնում հարձակվող Նեյմարին ՊՍԺ-ից վերադարձնելու փորձերը:

Հանուն բրազիլացու՝ կատալոնական ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին:

Բացի այդ, ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնան» խնդրել է Նեյմարին չընդունել «Ռեալի» առաջարկը, որը ֆինանսապես ավելի շահավետ առաջարկ է պատրաստել: «Բարսելոնան» հույս ունի, որ հարձակվողը գրեթե կրկնակի կկրճատի աշխատավարձի պահանջները:

Ինքը՝ Նեյմարը, ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2013-17թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031