Հնդկաստանում շուրջ 200 մարդ է տուժել սողանքից. կան զոհեր
Շուրջ 200 մարդ է սողանքի հետեւանքով վիրավորվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվումէ մուսոնային տեղատարափ անձրեւների տիրապետության տակ: Այդ մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի երեկոյան Վայանադի օկրուգում: Քարի եւ ցեխի տարափը բառացիորեն իր տակ է թաղել ֆաբրիկայի բանվորների բնակելի համալիրը, որոնց մեծ մասը պատահարի պահին արդեն քնած էր: Այժմ վթարի վայրում փրկարարական գործողություն է անցկացվում:
Փլվածքների տակից արդեն հանել են երկու զոհվածի մարմիններ, եւ բացառված չէ, որ տների փլատակներում դեռ կարող են գտնվել ողջ մարդիկ: Փլվածքների վերացման գործում փրկարարներին օգնություն են ցույց տալիս Հնդկաստանի զինված ուժերը: Ականատեսների խոսքով՝ դա դարձել է սողանքի ամենաավերիչ դեպքը վերջին 20 տարվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: