Բաժիններ՝

Մրգաշենում յուրացվել է մոտ 12․600․000 դրամ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվանբ դուրս են գրվել աշխատավարձեր և ընդհանուր յուրացվել է մոտ 12 միլիոն 600.000 դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս