Բաժիններ՝

Աթամբաևը հանձնվեց իշխանություններին

Ղրղզստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում:

«Երկարատեւ բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան ավտոմեքենայով տարել են Բիշքեկի ուղղությամբ: Աթամբաեւի հետ են նրա խորհրդականներ Ֆարիդ Նիյազովը եւ Կունդուզ Ժոլդուբաեւան»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ձեռնարկել էին պետության նախկին ղեկավարի տան երրորդ գրոհը, ինչի հետեւանքով նրանց հաջողվել էր ներխուժել նրա նստավայրի տարածքը:

Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաեւի ձեերբակալման գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց:

Ըստ վերջին տվյալների, գործողության ընթացքում զոհվել է հատուկ նշանակության ուժերի մի մարտիկ, տուժել է 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» եւ «Խուլիգանություն» հոդվածներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031