Բաժիններ՝

«Ուսանողները կանգնած են մեր կողքին». ՀՊՏՀ  դասախոսների բողոքի ցույցը՝ Կառավարության առջև

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը բողոքի ակցիա էր իրականացնում կառավարության դիմաց՝ ընդդեմ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի։

ՀՊՏՀ դասախոս Գագիկ Ասլանյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ իր հսկողության տակ վերցնի համալսարանի խորհրդի կողմից ընդունված այն կանոնակարգը և դրա հիման վրա հայտարարված թափուր դասաժամերի մրցույթը, որոնք մի շարք դրույթներով հակասում են թե Աշխատանքային օրենսգրքին, Սահմանադրությանը, բուհի կանոնադրությանը:

Նա նաև հավելեց, որ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար կառավարության որոշմամբ նշանակում են վեց ամսով, վեց ամիսն արդեն անցել է, բայց նա շարունակում է ղեկավարել։

Կառավարության ամբիոնի դասախոս Արևիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բաց նամակներ են հղել վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Կրթության և գիտության նախարարին, բայց մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել. «Քանի որ խնդիրը կապված է եղել մրցութային հանձնաժողովի կանոնագրի հետ, մենք մեծ պրոբլեմների առջև են կանգնած ՝ ոչ թե այն առումով, որ մենք կոմպետենտ մասնագետներ չենք, այլ՝ խիստ սուբյեկտիվ է խնդիրը»:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ գաղտնի գործընթացներ են տեղի ունենում և չեն հրապարակվում մրցույթի մասնակցած դասախոսների արդյունքները, քանի որ չգիտեն, թե ինչպես դրանք ներկայացնեն, որպեսզի ուսանողները չբողոքեն.

«Ուսանողները կանգնած են մեր կողքին, ուղղակի մենք չենք բարձրաձայնում դա և այս գործընթացներում չենք ներառում ուսանողներին»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031