Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրի դիմաց կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագծի ներկայացրեց, որով նախատեսվում է Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշեց, որ հուշարձանի տեղադրման աշխատանքների համար կպահանջվի 3մլն 281 հազար դրամ։

«Հարցը քննարկվել է ընտանիքի հետ, եւ հենց այդտեղ արձանը տեղադրելն իրենք են առաջարկել»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կ. Դեմիրճյանի արձանը տեղադրելու որոշում վաղուց կար.

«Երեւանի քաղաքապետարանը առաջարկել է մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրել արձանը։ Նաեւ ներկայացվել է արձանի մակետը, որը նույնպես ընդունելի է ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի, ե՛ւ ընտանիքի կողմից»։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ հուշարձանը տեղադրված կլինի, Սուրեն Պապիկյանը ժամկետներ չնշեց։

Որոշումն ընդունվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031