Բաժիններ՝

Սոնա Աղեկյանին բերման են ենթարկել. նա զգուշացնում է՝ քաղաքապետին կստիպեն հագնել կանացի զգեստ՝ քաղաքացիներին խաբելու համար

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա իրականացրեց քաղաքապետարանի մոտ՝ քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջելով կատարել իր պարտավորությունները և զբաղվել մայրաքաղաքի աղբահանությամբ։

Քաղաքապետարանի մոտ Սոնա Աղեկյանին դիմավորեցին ոստիկանները, ինչը զարմացրեց նրան. «Քաղաքապետը վախեցե՞լ է»,- ոստիկաններից հետաքրքվեց նա և, դիմելով լրագրողներին՝ հայտարարեց, որ իրենց ակցիան փորձում են խոչընդոտել։

«Մեր ակցիային խոչընդոտելը խոսում է այն մասին, որ իշխանությունը սարսափի մեջ է, թաքնվել են ոստիկանական ջոկատի հետևում և մտել իրենց աշխատասեղանների տակ։ Իրենց լիազորություններն իրականացնելու փոխարեն՝ այստեղ ուղարկել են ոստիկանների»,- ասաց Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ ակցիայով ցանկանում են ցույց տալ, որ քաղաքային իշխանությունը չի աշխատում, ձախողել է ամբողջ աշխատանքը և չի աշխատում բնակիչների հետ։

Սոնա Աղեկյանը հիշեցրեց, որ քաղաքապետը դեռևս թեկնածու եղած ժամանակ խոստացել էր, որ մայրաքաղաքի հրատապ խնդիրների շարքում լուծելու է աղբահանության խնդիրը։

«Սակայն մենք արձանագրեցինք փաստը, որ քաղաքը գտնվում է աղբի մեջ, և գարշահոտություն է տարածված, մարդիկ դրանից հիվանդանում են։ Մենք տեսաուղերձի միջոցով մի քանի հարց էինք ուղղել  քաղաքապետին, մեզ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է քաղաքում ձախողել աղբահանությունը, մենք նաև հարցրել էինք, թե այդ «խնչող» խոսնակին գրավոր նկատողություն տվե՞լ են, թե՞ ոչ, սակայն որևէ պատասխան չենք ստացել»,- շեշտեց Սոնա Աղեկյանը։

Նա զգուշացրեց, որ քաղաքացիներին խաբելու համար Երևանի քաղաքապետը ոչ միայն իրավական դաշտում պատասխան կտա, այլև «հագնելու է կանացի զգեստ»։

«Մենք գիտենք, որ պարոն քաղաքապետի մասնագիտությունը թույլ կտա այս զգեստը հագնել, բայց այս անգամ հագնելու է՝ որպես պատիժ։ Իսկ ավելը բերել ենք, որ Երևանը մաքրենք»,- ընդգծեց նա։

Ի դեպ, Սոնա Աղեկյանն իր հետ բերել էր նաև կանացի զգեստը։

Նա տեղեկացրեց, որ ակցիաները շարունակելու են այնքան, մինչև քաղաքապետարանը չկատարի իր պարտավորությունները։

Նշենք, որ ակցիայի ընթացքում Սոնա Աղեկյանը և ևս մեկ հոգի բերման ենթարկվեցին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031