Բաժիններ՝

Արցախից ելքային զանգերը 38-ից կդառնան 27 դրամ, հաղորդագրությունները՝ 40-ից 15 դրամ. Գարեգին Բաղրամյան

Արցախի և Հայաստանի միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները բարձր են և պարբերաբար իջեցվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Օգոստոսի 1-ից արդեն ունենք փաստացի իջեցում: Որոշ օպերատորներ գները հավասարեցրեցին ՄՏՍ-ի գներին, 45 դրամ մուտքային և ելքային զանգերը համապատասխան նվազեցվեցին՝ 38 և 25 դրամի:

Արդեն ունենք պայմանավորվածություն, որ հունվարից սակագների էական նվազումներ են լինելու պարբերական՝ 6-ամսյա կտրվածքով, և արդեն 2021թ. հունվարի 1-ից սակագների շոշափելի նվազում կլինի», – ասաց նա:

Հարցին, որ այսքան ժամանակ հնարավո՞ր է եղել սակագներն իջեցնել, բայց չի արվել, իսկ արցախյան մոնոպոլիստը միլիոններ է աշխատել, Գարեգին Բաղրամյանը չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին բանակցում են մոնոպոլիստի և մեր օպերատորների հետ, և աշխատանքները տարվում են այն ուղղությամբ, որ ձևավորվի մեկ միասնական սակագին:

Այսպիսով, 2020թ. հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կդառնան 29 դրամ, իսկ 2021թ. հունվար 1-ից կնվազի մինչև 27 դրամի: Մուտքային զանգերը 25 դրամից կդառնան 15, այնուհետև՝ 13 դրամ: Նվազում կլինի նաև ինտերենտի հասանելիության գների մեջ. գործող 45 դրամը կդառնա 22, այնուհետև՝ 15 դրամ, հաղորդագրության արժեքը 40 դրամից կդառնա 15, այնուհետև՝ 10 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031