Բաժիններ՝

Amnesty International-ը զբոսաշրջիկներին նախազգուշացրել են ԱՄՆ-ում մոլեգնող բռնության մասին

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ այցելող անձանց նախազգուշացնում է առավելագույն զգուշություն հանդես բերելու անհրաժեշտության մասին՝ այդ երկրում բռնության բարձր մակարդակի եւ զանգվածային գնդակահարությունների հաճախացած դեպքերի առնչությամբ: Օգոստոսի 7-ին համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Դրանում նշված է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները «չեն ցանկանում ապահովել» իրենց եւ օտարերկրացի քաղաքացիների «պաշտպանությունը» հրազենի կիրառումից: Իրավապաշտպանների կարծիքով՝ նման ողբերգական միջադեպերն «այնքան լայնորեն տարածված են» դարձել Միացյալ Նահանգներում, որ այնտեղ խոսքը վերաբերում է իսկական «ճգնաժամին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»:

Իրավապաշտպանները կոչ են արել ԱՄՆ-ում բարենորոգումներ իրականացնել հրազենի տիրման ոլորտում, ներառյալ պոտենցիալ գնորդների հանգամանալից ստուգումները եւ համապատասխան թույլատրագրերի տրման կանոնների խստացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031