Բակո Սահակյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին: Քննարկվել են Գլենդել-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Գլենդել քաղաքի հետ փոխգործակցության հետեւողական զարգացումն ու ընդլայնումը՝ այն համարելով պահանջված Արցախի համար: