««Մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները (նախագիծ)». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրում է.
«Մինչեւ 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները (նախագիծ)
– Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու:
– Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 միլիոն մարդու զբաղվածությունը եւ վերացնել աղքատությունը:
– Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի Համախառն Ներքին Արդյունքը:
– Ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող սթարտափ:
– Յոթնապատկել միջին աշխատավարձը:
– Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում:
– Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:
– Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը:
– Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության եւ գիտության ֆինանսավորումը:
– Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 միլիոնի:
– Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:
Արցախը Հայաստան է եւ վերջ»: