«Ինչի՞ չեք խոսում նրանից, որ ցուցմունքի դիմաց սպային պաշտոն եք տալիս». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մենք ոնց ԱԱԽ քարտուղար ունենք, որ միջազգային հանդիպումների ժամանակ խոսում է ամեն ինչից, բացի Արցախից, տենց էլ վարչապետ՝ մի շաբաթ շուտ խոստանալ կարևոր ելույթ ունենալ, Արցախում վարչական ռեսուրսով հավաքել բազմամարդ ցույց ու խոսել բացարձակապես НИ О ЧЕМ!!!
Հա, մոռացա՝ խոսեց բանակի սնունդի մասին, ըըըը, որը մեր ժամանակ նախաձեռնած ռեֆորմ էր։ Բա ինչի՞ չեք խոսում նրանից, որ անցած տարվա ապրիլին դասալիքներ ունեցած գնդի հրամանատարին պաշտոն եք տալիս, Ապրիլյանից հետո աշխատանքից ազատված գեներալին վերադարձնում եք համակարգ, ցուցմունքի դիմաց սպային պաշտոն եք տալիս…
Չնայած, եթե մարդը նույնիսկ մի տարվա կտրվածքով տրված խոստումները չի անում, հանգիստ կարող ա մինչև 2050 թվական խոստումներ տալ։ Աչքիս, պարոն վարչապետը իր պատգամավորի 40 տարի իշխանություն մնալու գաղափարը լուրջ ա ընդունել։
Մի քանի ամիս առաջ տղերքը #sutNikol հեշթեգ էին ներմուծել։ Աչքիս #megasutNikol-ը քիչ-քիչ արդիականա դառնում։
Հ.Գ.
Նկարն էլ ով հասկացավ ՝ հասկացավ…»: