Բերդ համայնքում այրվել է մոտ 1 տ կուտակած անասնակեր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 5-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Կոնյակի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:00-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 1 տ կուտակած անասնակեր: