ՀԱԽ կոմիտեի նախագահը մրցավարների հետ քննարկել է խաղերի կազմակերպման հետ կապված հարցերը
Համահայկական ամառային 7-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ ՀԱԽ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է խաղերի մրցավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր:
Մասնավորապես` անդրադարձ է կատարվել խաղերի ճիշտ համակարգմանն ու պատշաճ իրականացմանը: Մարզական շքերթին մասնակցելու են 80 մրցավարներ: ՀԱԽ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ Արցախում պետք է միջոցառումն անցկացնել շատ բարձր մակարդակի:
Իշխան Զաքարյանը և Համահայկական խաղերի պատասխանատուները հանդիպել են նաև խաղերին մասնակից կամավորների հետ: Ներկայացնելով կոմիտեի հիմնադիրներին ու խաղերի պատասխանատուներին՝ ՀԱԽ կոմիտեի նախագահը ողջունել է ներկաներին և նշել, որ կամավորական աշխատանքը աշխարհում մեծ հանգանքի արժանի գործ է:
Նա ընդգծել է, որ կամավորների աշխատանքը մարզական շքերթի ամենակարեւոր բաղադրիչներից է, խիստ տեսանելի է ու պատասխանատու: 161 քաղաքից եկած մասնակիցներին շքերթի ժամանակ պետք է առաջնորդեն կամավորները: ՀԱԽ կոմիտեի նախագահը և պատասխանատուները շնորհակալություն են հայտնել կամավորներին արդեն կատարած աշխատանքի համար: